00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:29
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Исторический ликбез
"Социальные лифты" петровской эпохи: правда и мифы
15:04
24 ր
Исторический ликбез
Из грязи в князи: как при Петре Первом простолюдины делали карьеру
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բագրատ սրբազանը հանդիպել է քաղաքական գործիչների, բժիշկների հետ և քննարկումներ ունեցել

© Sputnik / Aram Nersesyan Բագրատ սրբազան
Բագրատ սրբազան - Sputnik Արմենիա, 1920, 15.05.2024
Բագրատ սրբազան
Բաժանորդագրվել
Տավուշի թեմի առաջնորդն անդրադարձավ Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատելու թեմային։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներն այսօր հանդիպել են մի շարք քաղաքական գործիչների, բժիշկների, ինչպես նաև եզդիական համայնքի հետ։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նշենք, որ մայիսի 14-ին սրբազանը հայտարարել էր ՀՀ երեք նախկին վարչապետների` Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման մասին։ Հանդիպում է եղել նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ներկայացուցիչների հետ։
«Այսօր հանդիպել ենք «Ապրելու երկիր» կուսակցության, «ՀայաՔվե» նախաձեռնության ներկայացուցիչների, ինչպես նաև Սուրեն Սուրենյանցի հետ։ Առաջիկայում մենք բոլորով կհավաքվենք, ու համատեղ որոշումներ կկայացվեն։ Ուզում եմ, որ բոլորի համախոհությամբ լինի մեր առաջիկա օրակարգը, որն առաջադրել ենք և ինչ իրենք են առաջադրել։ Մենք հանդիպել ենք նաև եզդիական համայնքի հետ, բժիշկների հետ»,– ասաց Բագրատ սրբազանը։
Նա անդրադարձավ նաև այսօր Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ տեղեկությանը։
«Մեր շատ սիրելի ճանաչված բժիշկ, ազնվագույն մարդ Սամվել Դանիելյանը ազատվել է աշխատանքից զուտ նրա համար, որ մեր մտերիմն է։ Ուրիշ պատճառաբանություն չկա։ 20 օրից լրանում էր նրա պաշտոնավարման ժամանակահատվածը, բայց որոշել են իրենց խելքով պատժել։ Սա նշանակում է, որ երկրում բառի բուն իմաստով ռեպրեսիաներ են»,–ասաց Բագրատ սրբազանը։
Նա ընդգծեց, որ սոցցանցերում երեկվանից փոքրիկ գրություններ են տարածվում, թե ՔՊ–ական ինչ–որ խումբ որոշումներ է կայացնում բոլոր այն մարդկանց համար, որոնք ինչ–որ կերպ առնչվել են հանրահավաքներին։
Հիշեցնենք, որ Սամվել Դանիելյանն աշխատանքից ազատվել է մայիսի 15-ին։ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել են, որ նա կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն էր, ու նրա պայմանագիրը հունիսի 7-ին լրանում էր։ Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանն էլ հայտնել էր, որ ի պատասխան այդ որոշման` ինքը նույնպես աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, քանի որ վստահ է` որոշումը քաղաքական է։ Նախարարությունից այդ հայտարարությունը չեն մեկնաբանել։
Լրահոս
0