https://arm.sputniknews.ru/20240504/irani-ihpkn-dzerbakalel-e-jejsh-aladli-ahabekichnerin-ognats-mi-sharq-andzanc-75266610.html
Իրանի ԻՀՊԿ–ն ձերբակալել է «Ջեյշ ալ–Ադլ»–ի ահաբեկիչներին օգնած մի շարք անձանց
Իրանի ԻՀՊԿ–ն ձերբակալել է «Ջեյշ ալ–Ադլ»–ի ահաբեկիչներին օգնած մի շարք անձանց
Sputnik Արմենիա
Ձերբակալվածները թաքնված են եղել են կրոնական դպրոցում։ 04.05.2024, Sputnik Արմենիա
2024-05-04T12:17+0400
2024-05-04T12:17+0400
2024-05-04T12:20+0400
իրանի իսլամական հանրապետություն
ահաբեկչություն
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1985/97/19859723_0:160:3073:1888_1920x0_80_0_0_ce5425e7245f7392f5c9398968132b3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ` Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ձերբակալել է մի քանի մարդու, որոնք աջակցել են Իրանի տարածքում մի շարք ահաբեկչություններ իրականացրած «Ջեյշ ալ–Ադլ» խմբավորմանը։ Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը` հղում անելով ԻՀՊԿ «Քուդս» շտաբի հայտարարությանը:Ինչպես նշում է լրատվամիջոցը, ձերբակալվածներն առանցքային դեր են ունեցել այդ ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված 2 ահաբեկչությունում` անցյալ տարվա դեկտեմբերին ոստիկանական բաժանմունքի և ընթացիկ տարվա ապրիլին ԻՀՊԿ-ի կենտրոնակայանի վրա կատարված հարձակումներում: Ձերբակալվածները թաքնված են եղել Սիստան և Բելուջիստան նահանգի Փաշամագ բնակավայրի կրոնական դպրոցում։Հիշեցնենք, որ Իրանում ահաբեկչական ճանաչված «Ջեյշ ալ–Ադլ» սուննիական խմբավորման 15 մասնակիցներ ապրիլի սկզբին հարձակվել էին ոստիկանական 2 բաժանմունքի վրա Ռասկ և Չաբահար քաղաքներում, որոնք սահմանակից են Պակիստանին: Ահաբեկիչները ոչնչացվել էին իրավապահ ուժերի գործողության ընթացքում։Իրանում ձերբակալել են ԻՊ անդամների, որոնք ահաբեկչություններ էին ծրագրել Ուրազ-բայրամ տոնին
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1985/97/19859723_170:0:2901:2048_1920x0_80_0_0_b0e8ee6dd1972fabaaf24b93d2e229f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկչություն, ձերբակալություն
իրանի իսլամական հանրապետություն, ահաբեկչություն, ձերբակալություն
Իրանի ԻՀՊԿ–ն ձերբակալել է «Ջեյշ ալ–Ադլ»–ի ահաբեկիչներին օգնած մի շարք անձանց
12:17 04.05.2024 (Թարմացված է: 12:20 04.05.2024) Ձերբակալվածները թաքնված են եղել են կրոնական դպրոցում։
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ` Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) երկրի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում ձերբակալել է մի քանի մարդու, որոնք աջակցել են Իրանի տարածքում մի շարք ահաբեկչություններ իրականացրած «Ջեյշ ալ–Ադլ» խմբավորմանը։ Տեղեկությունը հայտնում է
«Mehr» գործակալությունը` հղում անելով ԻՀՊԿ «Քուդս» շտաբի հայտարարությանը:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, ձերբակալվածներն առանցքային դեր են ունեցել այդ ահաբեկչական խմբավորման կողմից իրականացված 2 ահաբեկչությունում` անցյալ տարվա դեկտեմբերին ոստիկանական բաժանմունքի և ընթացիկ տարվա ապրիլին ԻՀՊԿ-ի կենտրոնակայանի վրա կատարված հարձակումներում: Ձերբակալվածները թաքնված են եղել Սիստան և Բելուջիստան նահանգի Փաշամագ բնակավայրի կրոնական դպրոցում։
Հիշեցնենք, որ Իրանում ահաբեկչական ճանաչված «Ջեյշ ալ–Ադլ» սուննիական խմբավորման 15 մասնակիցներ ապրիլի սկզբին հարձակվել էին ոստիկանական 2 բաժանմունքի վրա Ռասկ և Չաբահար քաղաքներում, որոնք սահմանակից են Պակիստանին: Ահաբեկիչները ոչնչացվել էին իրավապահ ուժերի գործողության ընթացքում։