00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
6 ր
Ուղիղ եթեր
09:41
20 ր
Ուղիղ եթեր
10:01
9 ր
Ուղիղ եթեր
10:10
35 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանը Հայաստանի գոյության երաշխիքն է, և դրանում ոչ մի վիրավորական բան չկա. Նահապետյան

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Նահապետյան
Հայկ Նահապետյան - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2024
Բաժանորդագրվել
Ռազմական փորձագետը հույս է հայտնել, որ Հայաստանի հաջորդ իշխանություններն ադեկվատ կգնահատեն իրավիճակը և կկարողանան անցկացնել կորցրածը վերադարձնելու քաղաքականություն։
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Ռուսաստանը Հայաստանի գոյության երաշխավորն է։ Այս մասին հայտարարել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը գալիք Հաղթանակի տոնին, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների ներկա վիճակին նվիրված «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» համաժողովում:
Ռուսաստանի համար կարևոր է Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հարցը. ՌԴ դեսպան
Նրա խոսքով՝ մեր բարեկամ ռուսական պետությունը՝ ստեղծված ուղղափառության հիմքի վրա, հայ ժողովրդի ֆիզիկական գոյության երաշխավորն է:
«Պետք չէ անշնորհակալ լինել։ Ազատագրելով Արևելյան Հայաստանը, այդ թվում՝ նաև Արցախը, զոհվել են ցարական բանակի հազարավոր զինվորներ։ 1813թ․ Գյուլիստանի հաշտության պայմանագրի համաձայն` Ռուսաստանի կազմ է անցել Ղարաբաղի խանությունը՝ 24 հազար քառակուսի կմ տարածքով»,- ընդգծել է փորձագետը։
Վերջում նա մեջբերեց մի դրվագ, որն այս կամ այն պատճառով դուրս է մնացել հանրային տեղեկատվական դաշտից, սակայն, Նահապետյանի կարծիքով, հետաքրքրություն է ներկայացնում հայ ժողովրդի համար։
«2023 թ-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ուժի սպառնալիքով վերջնականապես հայաթափեց Լեռնային Ղարաբաղը, Իրանում էր գտնվում ռուսական պատվիրակությունը՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորությամբ։ Իրանի գլխավոր շտաբի պետի հետ հանդիպման ժամանակ տարածաշրջանում տիրող իրավիճակը քննարկելիս Շոյգուն մի հետաքրքիր միտք հնչեցրեց՝ նշելով, որ իրենց մտահոգում է Իրանի հյուսիսային երկու հարևանների՝ Հայաստանի և Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Կարծում եմ՝ նրանք, ովքեր զբաղվում են մասնագիտական քաղաքականությամբ, հասկանում են, որ խոսելով այն մասին, որ Իրանի հարևանը Ղարաբաղն է, որը նույնիսկ Հայաստանի կողմից ճանաչված չէ, ռուս նախարարը նկատի է ունեցել 1813 թ-ի Գյուլիստանի պայմանագրի ժամանակաշրջանի Ղարաբաղի խանությունը»,- նկատում է նա։
Ուկրաինայի պատճառով իմաստ չունի Ռուսաստանի հետ հարաբերությունները լարել. միջազգայնագետ
Փորձագետը համաձայն չէ նրանց հետ, ովքեր ասում են, թե «Ղարաբաղի էջը փակ է»։ Նա նշում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը քաջատեղյակ է, որ տասնյակ հազարավոր ղարաբաղցի հայեր մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին, նրանցից ոմանք դարձել են արշալներ, ծովակալներ, գեներալներ։
«Թող Արցախի ժողովուրդը չհուսահատվի։ Այո՛, ինչ-որ պահի մենք տակտիկական պարտություն կրեցինք, բայց թեման ամենևին փակված չէ։ Ընդամենը պետք է, որ Հայաստանի հաջորդ իշխանությունները կարողանան համարժեք գնահատել իրավիճակը և դրան համապատասխան վարեն այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա վերադարձնել կորցրածը», - ասաց Նահապետյանը։
Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանն էլ համաձայնեց այն մտքի հետ, որ Հայաստանը չի կարող միակողմանի որոշում կայացնել Լեռնային Ղարաբաղը հանձնելու և ղարաբաղյան պետականությունը վերացնելու մասին, քանի որ այստեղ խառնված են ավելի մեծ խաղացողների և, առաջին հերթին, Ռուսաստանի շահերը:
Խոսելով ֆաշիզմի դեմ հաղթանակի գործում հայ ժողովրդի ունեցած ավանդի մասին՝ Բալասանյանը բերեց իր ընտանիքի օրինակը, որտեղ հիշում են նախնիների հերոսական անցյալը։ Բալասանյանի պապը պատերազմի մեջ է մտել 1939 թ-ին Խալխին-գոլ գետի վրա և ավարտել այն 1947 թ-ին՝ ուկրաինական անտառներում թաքնված ազգայնականների դեմ «Վիսլա» օպերացիայով։
Հայաստանը չի ուզում վիճել Ռուսաստանի հետ․ Փաշինյան
Հայ առաջատար քաղաքական գործիչների, փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ համաժողովը կազմակերպել էր «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ․ հանուն նոր միության» շարժումը: Դրա համակարգող, «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ընդգծեց, որ շարժումը կողմ է Հայաստանի անդամակցությանը Ռուսաստան-Բելառուս միությանը: Նրա խոսքով՝ դա թույլ կտա պահպանել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Քաղաքական գործիչն ընդգծեց, որ 1945թ. մայիսին ֆաշիզմի դեմ պատմական հաղթանակը պետք է սրբազան դառնա Հայաստանի համար և հիմք դառնա ապագայում զարգացման համար:
Նախօրեին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Բաբուխանյանը նշել էր, որ Տավուշում գյուղերի կորուստը Երևանի և Մոսկվայի հարաբերությունների ճգնաժամի ուղիղ արդյունքն է։
Լրահոս
0