00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:21
4 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Մեսրոպ Առաքելյան, Խոսրով Հարությունյան
Սրբազանից բացի, վարչապետի այլթեկնածուի քննարկումը կհանգեցնի քաղաքական տարաձայնության
12:06
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Կիրանցի բնակիչ
Ես ձեզ տալուն տուն ու հող չունեմ, ես այստեղ եմ մնալու․ Կիրանցի բնակիչ
14:07
2 ր
Осторожно, дети!
Запрет энергетиков, бакалавриат и летние каникулы
15:04
24 ր
Осторожно, дети!
Опасные увлечения детей: что делать?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
Սահմանապահներն այսօրվանից մնալու են Կիրանցում․ Sputnik Արմենիայի թղթակիցը՝ Կիրանցից
17:08
2 ր
Սուրեն Սուրենյանց
Սահմանադրական որոշակի արգելքներ կան, բայց լուծելի հարց է՝ խորհրդարանի միջոցով․ Սուրեն Սուրենյանց
17:17
4 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Քաղաքական ուժերը համախոհություն են հայտնել շարժմանն ու գաղափարին․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:22
1 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:24
36 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միջազգային փառատոների մրցանակակիրները դրամական պարգև կստանան ՀՀ–ում

© Sputnik / Aram NersesyanԴաշնամուր
Դաշնամուր - Sputnik Արմենիա, 1920, 29.02.2024
Դաշնամուր
Բաժանորդագրվել
Խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատները, այնպես էլ խմբերը։ Դրամական պարգևի չափերը սահմանելիս հիմք են վերցվել սպորտի բնագավառում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման կարգը` ամսական 130–800 հազար դրամ։
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. ՀՀ մշակույթի այն գործիչները, որոնք միջազգային հեղինակավոր փառատոների ու մրցույթների մրցանակակիր են դարձել, կստանան դրամական խրախուսում կառավարության կողմից։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ նախագծային ցանկում ընդգրկված են ավելի քան 150 նմանատիպ փառատոներ, մրցույթներ ու մրցանակաբաշխություններ, որոնք պարտադիր պետք է լինեն միջազգային, անցկացվեն պարբերաբար, ազգային ժյուրիի կազմ ունենան, ստանան այն երկրի աջակցությունը, որտեղ անցկացվում են։
«Դրամական խրախուսումը տրամադրվելու է մշակույթի այն գործիչներին, որոնք ՀՀ քաղաքացի են, ներկայացնում են պետությունը և արժանացել են մրցանակի։ Ցանկում ներառվել են մշակույթի գրեթե բոլոր ոլորտները` թատերարվեստ, կերպարվեստ, երաժշտարվեստ, գրականություն, մշակութային ժառանգություն և այլն»,– ասաց նախարարը։
Նրա խոսքով` խրախուսումը կիրականացվի ամենամսյա պարբերականությամբ` մեկ տարի ժամկետով։
Անդրեասյանը նշեց, որ դրամական պարգևի չափերը սահմանելիս հիմք են վերցրել սպորտի բնագավառում բարձր նվաճումներ ունեցող մարզիկների խրախուսման կարգը` ամսական 130–800 հազար դրամ։
Խրախուսում կարող են ստանալ ինչպես անհատները, այնպես էլ խմբերը։
«Վերջին տարիների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ խոսքը վերաբերում է տարեկան 11 մարդու, երկու խմբի, գումարի ընդհանուր ծավալը կկազմի տարեկան շուրջ 85 մլն դրամ։ Այսպիսով խրախուսում ենք մեր գործիչներին, որ մասնակցեն այդ փառատոներին։ Սա նաև կբերի մշակույթի բնագավառում ավելի մեծ արդյունքների։ Այս նախագիծը նաև այլընտրանք է այն կոչումներին, որոնք մնացել էին խորհրդային տարիներից, ու որոնց շնորհումը մենք օրենքով դադարեցրինք»,– ասաց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ կոլեկտիվների դեպքում գումարը պետք է տրվի միանվագ` ամբողջ տարվա գումարը միանգամից։
3 մլն դոլար դրամաշնորհ կտրվի ՀՀ գյուղերում պարենային անվտանգությունը բարելավելու համար
Լրահոս
0