https://arm.sputniknews.ru/20240220/hhn-ev-irany-petq-e-pashtpanutjan-ev-anvtangutjan-pajmanagir-knqen-iranci-pvordzaget-72502026.html
ՀՀ–ն և Իրանը պետք է պաշտպանության և անվտանգության պայմանագիր կնքեն. իրանցի փորձագետ
ՀՀ–ն և Իրանը պետք է պաշտպանության և անվտանգության պայմանագիր կնքեն. իրանցի փորձագետ
Sputnik Արմենիա
Մաջիդ Քարիմին կարծում է, որ երկու երկրները տարածաշրջանում գտնվում են աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում, իսկ դա թե՛ ՀՀ–ի, թե՛ Իրանի համար պետք է լինի էլ... 20.02.2024, Sputnik Արմենիա
2024-02-20T18:07+0400
2024-02-20T18:07+0400
2024-02-20T18:07+0400
պայմանագիր
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72501622_0:0:1135:639_1920x0_80_0_0_ad9deca022adc0c7671dd4cac206c66b.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանն ու Իրանը պետք է վերանայեն իրենց արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև կնքեն համատեղ պաշտպանության և անվտանգության պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Կովկասի հարցերով ավագ փորձագետ Մաջիդ Քարիմին Թեհրանում ընթացող «Իրանի և Հայաստանի ազգային անվտանգությունը տարածաշրջանային և անդրտարածաշրջանային սպառնալիքների ենթատեքստում» սեմինարի ժամանակ:Ըստ նրա` համատեղ պայմանագրերի կնքումը Հարավային Կովկասում ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամից դուրս գալու և ընդհանուր սպառնալիքները չեզոքացնելու միակ ելքն է։Թեհրանը Երևանի հետ հարաբերությունները տեղափոխում է գործնական փուլ. իրանցի պատգամավորՆա նշել է, որ Իրանը բազմիցս է լիակատար պատրաստակամություն հայտնել ՀՀ–ի հետ կնքել անվտանգության ցանկացած պայմանագիր:«Զանգելանի (Կովսական,–խմբ.) միացումը Նախիջևանի հետ քաղաքական և հպանցիկ հարց չէ»,–նշել է Քարիմին` հավելելով, որ Բաքվի և Անկարայի համար դա աշխարհաքաղաքական և մշտական հարց է, և նրանք միշտ ձգտում են իրագործել այդ ծրագիրը։Նրա կարծիքով` Հայաստանն այժմ գտնվում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի (1921 թ.) գրեթե միևնույն իրավիճակում։Փորձագետի համոզմամբ` այսօր Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության մասին դաշնագրի կնքման լավագույն պատմական պահն է:Հիշեցնենք, որ Իրանի հետ տարածաշրջանային քաղաքականության վերանայման մասին դեռևս 2022 թ. հայտարարել էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա՝ դա թույլ կտա ՀՀ–ին դիմակայել մարտահրավերներին և կանխել Սյունիքի մարզի նկատմամբ ինքնիշխանության փաստացի կորուստը: Այդ համատեքստում նա առաջնային է համարել Իրանի հետ հարաբերությունների գրագետ կառուցումը։ Հենց այդ ժամանակ էլ Քոչարյանը հայտարարել էր, որ տարիներ առաջ երկրների միջև նախատեսվում էր պայմանագիր ստորագրել՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ ոլորտում։
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/14/72501622_152:0:1004:639_1920x0_80_0_0_2f2db21b58224ff8406b6fa6063c4196.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
պայմանագիր, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
պայմանագիր, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն
ՀՀ–ն և Իրանը պետք է պաշտպանության և անվտանգության պայմանագիր կնքեն. իրանցի փորձագետ
Մաջիդ Քարիմին կարծում է, որ երկու երկրները տարածաշրջանում գտնվում են աշխարհաքաղաքական ճգնաժամի պայմաններում, իսկ դա թե՛ ՀՀ–ի, թե՛ Իրանի համար պետք է լինի էլ ավելի զգոն լինելու ազդակ:
ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի – Sputnik. Հայաստանն ու Իրանը պետք է վերանայեն իրենց արտաքին քաղաքականությունը, ինչպես նաև կնքեն համատեղ պաշտպանության և անվտանգության պայմանագիր։ Այս մասին հայտարարել է Կովկասի հարցերով ավագ փորձագետ Մաջիդ Քարիմին Թեհրանում ընթացող «Իրանի և Հայաստանի ազգային անվտանգությունը տարածաշրջանային և անդրտարածաշրջանային սպառնալիքների ենթատեքստում» սեմինարի ժամանակ:
Ըստ նրա` համատեղ պայմանագրերի կնքումը Հարավային Կովկասում ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամից դուրս գալու և ընդհանուր սպառնալիքները չեզոքացնելու միակ ելքն է։
Նա նշել է, որ Իրանը բազմիցս է լիակատար պատրաստակամություն հայտնել ՀՀ–ի հետ կնքել անվտանգության ցանկացած պայմանագիր:
«Զանգելանի (Կովսական,–խմբ.) միացումը Նախիջևանի հետ քաղաքական և հպանցիկ հարց չէ»,–նշել է Քարիմին` հավելելով, որ Բաքվի և Անկարայի համար դա աշխարհաքաղաքական և մշտական հարց է, և նրանք միշտ ձգտում են իրագործել այդ ծրագիրը։
Նրա կարծիքով` Հայաստանն այժմ գտնվում է Մոսկվայի և Կարսի պայմանագրերի (1921 թ.) գրեթե միևնույն իրավիճակում։
Փորձագետի համոզմամբ` այսօր Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և պաշտպանության մասին դաշնագրի կնքման լավագույն պատմական պահն է:
«Հայաստանը կարիք ունի ամրապնդելու իր պաշտպանունակությունը և անվտանգությունը։ Իրանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել Երևանի հետ կնքել անվտանգության ցանկացած պայմանագիր, և գնդակն այժմ Երևանի դաշտում է»,– նշել է նա։
Հիշեցնենք, որ Իրանի հետ տարածաշրջանային քաղաքականության վերանայման մասին դեռևս 2022 թ.
հայտարարել էր ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ըստ նրա՝ դա թույլ կտա ՀՀ–ին դիմակայել մարտահրավերներին և կանխել Սյունիքի մարզի նկատմամբ ինքնիշխանության փաստացի կորուստը: Այդ համատեքստում նա առաջնային է համարել Իրանի հետ հարաբերությունների գրագետ կառուցումը։ Հենց այդ ժամանակ էլ Քոչարյանը հայտարարել էր, որ տարիներ առաջ երկրների միջև նախատեսվում էր պայմանագիր ստորագրել՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ ոլորտում։